Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Ճապոնիան Չինաստանից ետ է կանչել իր դեսպանին

Չինաստանում Ճապոնիայի դեսպան Ուիչիրո Նիվային ետ են կանչել Տոկիո: Նրան կանչել են Արևելաչինական ծովում Սենկակու-Դյաոյույտայ վիճելի կղզիների շուրջ միջադեպի վերաբերյալ բանակցությունների նպատակով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով «Կիոդո» ճապոնական լրատվական գործակալությանը:

Պեկինի օդանավակայանում Նիվան լրագրողներին հայտնել է, որ Տոկիո է ուղևորվում` իրավիճակի մասին զեկուցելու նպատակով: Դիվանագետը հրաժարվել է հաղորդել, թե երբ կվերադառնա Պեկին կամ երբևէ կվերադառնա՞ արդյոք, սակայն վստահեցրել է, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա:

Հուլիսի 11-ին և 12-ին չինական մի քանի ռազմանավեր մտել էին կղզիների ջրատարածք, ինչից հետո Ճապոնիայի արտգործնախարարությունը Չինաստանին բողոքի նոտա հղեց: Ի պատասխան ճապոնական կողմի վրդովմունքին` Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարեց` կղզիները չինական պատմական տարածքներ են:

Սենկակու (ճապոնական տարբերակ) կամ Դյաոյույտայ (չինական տարբերակ) կղզիները գտնվում են Թայվանից 170 կմ հյուսիս-արևելք: Չինաստանը հաստատում է, որ այդ տարածքները չինացիների համար բաց են եղել 14-րդ դարում, իսկ Ճապոնիան դրանք խլել է, ըստ չինացիների` ոչ արդար Սիմոնոսեկի պայմանագրով` 1895 թվականին: Երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան կորցրել է 19-րդ դարի վերջին ձեռք բերած բոլոր տարածքները, և Սենկակուն հայտնվել է ԱՄՆ-ի վերահսկողության ներքո: 1972 թվականին Վաշինգտոնը կղզիները վերադարձրել է Ճապոնիային, սակայն Չինաստանը հրաժարվում է ճանաչել այդ որոշումը:

Սենկակու-Դյաոյույտայ կղզիները բնակեցված չեն և պատկանում են ճապոնացի մասնավոր անձանց: Վիճելի տարածքների նկատմամբ ճապոնական և չինական կողմերի հետաքրքրությունը մեծացավ այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվեցին գազի հանքավայրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում