Գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է ուժեղացնել «Բավարիա»-ի կազմը:
«Բավարիա»-ն ունի Խեդիրայի կարիքը: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը լավ ֆուտբոլ ցուցադրեց «Եվրո-2012»-ի ժամանակ: «Ռեալ»-ում նա ձեռք բերեց իսկական առաջատարի որակներ:
«Բավարիա»-ն լավ ֆուտբոլիստներ ունի, բայց երբեմն նրանք ցուցադրում են իրենց հնարավորությունների 70-80 %-ը, իսկ դա բավական չէ: Խեդիրան ուժեղ կամք ունի և կարողանում է օգնել իր թիմին դժվար իրադրություններում: Նման ֆուտբոլիստներն անհրաժեշտ են «Բավարիա»-ին»,- Բեկենբաուերին մեջբերում է TZ-ը:









































