Մերկապարը կարող է օլիմպիական մարզաձև ճանաչվել: Որպեսզի դա տեղի ունենա, այդ գաղափարին պետք է հավանություն տա Միջազգային օլիմպիական կամիտեն: Դա պետք է բավարարի նաև օլիմպիական խարտիայի բոլոր պահանջները, պետք է ապացուցվի նաև, որ այն գրավում է աշխարհի միլիոնավոր մարդկանց ուշադրությունը:
Պետք է անցկացվեն նաև մերկապարի աշխարհի առաջնություններ (նմանատիպ առաջնություն կանցկացվի 2012թ. հուլիսին Լոնդոնում), և պետք է լինեն երկրներ, որտեղ այն պաշտոնապես պետք է գրանցվի որպես մարզաձև: Ներկայումս այդպիսի երկրները երկուսն են` Ղրղըզստանն ու Բրազիլիան:
Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներն ակտիվորեն քննարկում են այս հարցը: Եթե նախագիծն իրականություն դառնա, կլինեն կանանց և տղամարդկանց մենապայքարներ, ինչպես նաև զուգապայքար` միևնույն և հակառակ սեռի ներկայացուցիչների համագործակցությամբ: