Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է կազմակերպության նոր նախագահի ընտրությունը և իր ապագան ՌՖՄ-ում:
«Այժմ մենք ստանում ենք ՌՖՄ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների դիմումները: Ստացել ենք Պետական Դումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևի փաստաթղթերը: Մոտ ժամանակներս սպասում ենք նաև այլ թեկնածուների հայտերին: Ըստ տեղեկատվության` պաշտոնի համար կպայքարեն նաև Եվգենի Լովչևը և Նիկոլայ Տոլստիխը:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա դեռևս ոչինչ չեմ կարող ասել: Պետք է մտածել` ցանկանում եմ արդյոք շարունակել աշխատանքս ՌՖՄ-ում»,- Սիմոնյանին մեջբերում է Ռուսաստանի սպորտի նախարարության պաշտոնական կայքը:









































