Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենի յոթերորդ տուրում տարավ նոր հաղթանակ, այս անգամ` հնդիկ միջազգային վարպետ Սունդար Շիամի նկատմամբ:
Յոթ տուրից հետո Սարգսյանը 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 6 միավոր ունի հայ շախմատիստի մոտակա մրցակիցը` գրոսմայստեր Յուրի Կրիվոռուչկոն (Ուկրաինա):
Նախավերջին` ութերորդ տուրում, Սարգսյանը սեւերով խաղում է ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Վոլկովի հետ: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































