Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.54-ով և կազմել 411.96 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 412.25-416 դրամով, գնում՝ 408-410.5 դրամով:
Նվազել են նաև եվրոյի և ռուսական ռուբլու փոխարժեքները` համապատասխանաբար 2.54 և 0.04 դրամով և դարձել համապատասխանաբար՝ 502.63 և 12.60 դրամ: Այս շրջանում մեծ պահանջարկ վայելող վրացական լարին նույնպես էժանացել է՝ 0.32 դրամով և դարձել 250.13 դրամ:









































