Սաուդյան իշխանություններն երկրի արևելյան նավթով հարուստ շրջաններում ավելացրել են զորքերի թիվը:
Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, այդ շրջան են ուղարկվել ավելի քան 1200 գվարդիականներ, որոնց թիվը արևելյան շրջաններում արդեն գերազանցում է 3000-ը:
Թագավորության արևելյան մասում անվտանգության միջոցառումների ուժեղացումը պայմանավորված է Իրանի շուրջ լարվածության սրմամբ: Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ եթե Իսրայելը կամ ԱՄՆ-ը հարվածեն Իրանին, թագավորության շիական շրջաններում կարող է իրավիճակը սրվել:











































