ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում հետևել ՖԻՖԱ-ի օրինակին և ներդնել գոլերի գրանցման ավտոմատ համակարգերը: Դա հաստատել են ֆուտբոլի եվրոպական միության գլխավոր գրասենյակում: ՈՒԵՖԱ-ն ցանկանում է հանդիպումներն անցկացնել մրցավարական ընդլայնված կազմի օգնությամբ:
Միջազգային միության նիստի ժամանակ ՈՒԵՖԱ-ն քվեարկել է դարպասի hետևում լրացուցիչ մրցավարների առկայության քաղաքականության շարունակման օգտին` նշելով, որ վերջին տարիներին օգտագործվող այս մեթոդը բարձր արդյունավետություն ունի:
Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ին, ապա այն հայտարարել է, որ նորագույն տեխնոլոգիաները կօգտագործվեն 2013/14թթ մրցաշրջանից սկսած: Զեպ Բլատերի առաջարկն ընդունել են նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի և Բունդեսլիգայի ղեկավարները: Ինչևէ, Միշել Պլատինին այլ կարծիք ունի գոլերի գրանցման ավտոմատ համակարգերի վերաբերյալ:
Հավելենք, որ 6 մրցավարների առկայության համակարգն առաջին անգամ կիրառվել է U-19 թիմերի «Եվրո-2010»-ի ժամանակ, իսկ վերջին 2 տարիներին այն օգտագործվել է ՉԼ գավաթի, Եվրոպայի Գավաթի խաղարկությունների և վերջերս կայացած «Եվրո-2012»- ժամանակ:





































