Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզից տեղեկացրել են, որ ժամը 11.30-ի սահմաններում օձի խայթոցից Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Գողթանիկ գյուղի բնակիչ` 1967 թ. ծնված Վիգեն Վարդանյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:









































