Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:








































