Մոսկվա ժամանած Ֆաբիո Կապելոյի` Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակման հարցը դեռևս որոշված չէ: 66-ամյա իտալացի մասնագետը հանդիպել է Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հովանավորող խոշոր ընկերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ռուսական կողմը հայտնել է Կապելոյի հետ համագործակցության հնարավորության մասին, իսկ իտալացին առաջարկել է իր պայմանները:
Советский спорт-ը տեղեկացնում է, որ Ֆաբիո Կապելոն Ռուսաստանի ազգային թիմը գլխավորելու պատրաստակամություն է հայտնել, եթե իր հետ 4 տարի ժամկետով պայմանագիր ստորագրվի, համաձայն որի` նա տարեկան 10 մլն եվրո կվաստակի:
Հայտնի է նաև, որ եթե ռուսական կողմն իր ընտրությունը կատարի Ֆաբիոյի օգտին, մասնագետի օգնականը կլինի կամ Իգոր Շալիմովը ,կամ Դմիտրի Ալենիչևը: Վերջինս հանդես է եկել Կապելոյի գլխավորած «Ռոմա»-ում:











































