ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող էր հարվածել Իրանի ղեկավարությանը, որը հավաքվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, սակայն հրաժարվել է այդ քայլից՝ բանակցությունները շարունակելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը։
«Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի»,- ասել է Թրամփը։










































