Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»
1/16 եզրափակիչ
Պարագվայ-Ֆրանսիա` 0:1
Աշխարհի առաջնության 2026 թվականի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց Պարագվային և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին 11-մետրանոց հարվածիցխփեց Կիլիան Մբապեն, այն բանից հետո, երբ VAR-ի միջամտությամբ նշանակվեց 11-մետրանոց հարված՝ Դեզիրե Դուեի նկատմամբ կանոնների խախտման համար։
Առաջին խաղակեսում Ֆրանսիան ուներ տարածքային և խաղային առավելություն՝ երկար ժամանակ վերահսկելով գնդակը և հաճախ սպառնալով մրցակցի դարպասին։ Սակայն Պարագվայի պաշտպանությունը կազմակերպված էր գործում, իսկ դարպասապահ Օռլանդո Գիլը մի քանի կարևոր դրվագներում փրկեց իր թիմին՝ պահելով հաշիվը անփոփոխ։
Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիները շարունակեցին ճնշումը և 70-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Պարագվան փորձեց ակտիվացնել խաղը, սակայն Ֆրանսիայի պաշտպանությունն անթերի գործեց և մրցակցին գրեթե հնարավորություն չտվեց իրական վտանգ ստեղծելու։ Ֆրանսիան ամբողջ հանդիպման ընթացքում գերազանցում էր մրցակցին գնդակի վերահսկողությամբ, հարվածների և ստեղծած վտանգավոր պահերի քանակով:
Ֆրանսիան հաղթեց 1:0 և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ի կեսգիշերին:










































