Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Haiyang-2E» արբանյակը, որը նախատեսված է օվկիանոսային միջավայրի մշտադիտարկման համար։ «CZ-4B» (Long March-4B) կրող հրթիռը մեկնարկել է Ցզյուցյուանի տիեզերակայանից և արբանյակը դուրս բերել արեգակնային համաժամանակյա ուղեծիր։ Գործարկումը գնահատվել է լիովին հաջող։
«CZ-4B»-ը եռաստիճան հեղուկ վառելիքով աշխատող հրթիռ է, որը մշակվել է Շանհայի տիեզերական թռիչքների տեխնոլոգիաների ակադեմիայի կողմից։ Այն կարող է ուղեծիր հասցնել մինչև 2,5 տոննա բեռ։ Չինաստանը վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է իր տիեզերական ծրագիրը։ Երկիրը ստեղծում և ուղեծիր է դուրս բերում օդերևութաբանական, հեռահաղորդակցության և նավիգացիոն արբանյակներ, իրականացնում է Լուսնի, Մարսի և աստերոիդների հետազոտման ծրագրեր։








































