Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող Երևանի «Նոա»-ն նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է «Նոա»-ի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ին է միացել գանացի աջ եզրային պաշտպան Քլինթոն Դոմբիլան: Նա վերջին 3 մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել Հայաստանում՝ «Արարատի» կազմում: 21-ամյա ֆուտբոլիստը «Նոա»-ում կկրի 12 համարի խաղաշապիկը:











































