Sunday, 05 07 2026
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Յուրի Ուշակովի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Հեռախոսազրույցը սկսվել է նրանով, որ Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին և ամերիկացի ժողովրդին ԱՄՆ անկախության առթիվ՝ հիշեցնելով ԱՄՆ պետականության կայացման գործում Ռուսաստանի ունեցած ներդրման մասին։ Նախագահները նշել են նաև ընդհանուր պատմական էջերի պահպանման կարևորությունը։ Հատկապես ընդգծվել է, որ երկու ժողովուրդները երբեք չեն մոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Ուշակովը, որի խոսքերը փոխանցել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նա հայտնել է, որ նախագահների զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ։

Նախագահները քննարկել են ուկրաինական կարգավորման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի սպասվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

ԱՄՆ նախագահը, ըստ հաղորդման, կրկին հաստատել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։ Նրա հատուկ ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, կշարունակեն միջնորդական ջանքերը։

Ռուսական կողմը կրկին ընդգծել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նախընտրելիությունը՝ հաշվի առնելով իր սկզբունքային մոտեցումները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Իրանի շուրջ իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի հիման վրա ընթացող բանակցությունները թույլ կտան գտնել երկարաժամկետ և փոխընդունելի լուծումներ։ Ռուսաստանը հայտնել է լարվածության թուլացմանն ու տարածաշրջանի կայունացմանն աջակցելու պատրաստակամության մասին։

Երկկողմ հարաբերությունների թեմայով նախագահները նշել են ռազմական-քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում շփումների շարունակման կարևորությունը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում