Անկարան շարունակում է Նախիջևանին կապող Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի պնդմամբ՝ այս նախագիծը կամրապնդի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան երկաթուղային հաղորդակցությունը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թուրք պաշտոնյան նման ենթակառուցվածքների զարգացումն անվանել է ռազմավարական առաջնահերթություն։ Թուրքիան նպատակ ունի մինչև 2028 թվականը իր երկաթուղային ցանցն ընդլայնել մինչև 17 287 կմ՝ ավելացնելով նաև խոշոր լոգիստիկ կենտրոնների թիվը:











































