Սլովակիայում ցածր մասնակցության պատճառով չկայացած է ճանաչվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն, հայտնում է Associated Press-ը։ Մասնակցությունը կազմել է ընդամենը 16,1%՝ պահանջվող 50%-ի փոխարեն, իսկ ինքը՝ Ֆիցոն, քվեարկությանը չի մասնակցել։ Հանրաքվեն նախաձեռնվել էր արտախորհրդարանական «Դեմոկրատներ» կուսակցության և ավելի քան 350 հազար քաղաքացիների ստորագրությամբ։
Սլովակիայում վարչապետն ու խորհրդարանի խոսնակը, որոնք պաշտոնավարել են առնվազն երկու ժամկետ, ստանում են պատգամավորի աշխատավարձին համարժեք ցմահ վճարումներ։ Այս թոշակը սահմանվել էր 2024 թվականին՝ Ֆիցոյի դեմ իրականացված մահափորձից հետո։ Նույն հանրաքվեով քվեարկվում էր նաև հատուկ դատախազության և հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության վերականգնման հարցը։
Սլովակիայի պատմության մեջ անցկացվել է 10 հանրաքվե, և միայն մեկը՝ 2003 թվականին ԵՄ անդամակցության հարցով, կայացած է ճանաչվել։ Մյուս բոլոր դեպքերում արձանագրվել է չափազանց ցածր մասնակցություն։











































