Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բելգիական ադամանդագործական խումբը ԱՄՆ-ի 250-ամյակի առթիվ Դոնալդ Թրամփին նվիրել է մատանի՝ պատված 321 ադամանդով, 56 շափյուղայով, 13 զմրուխտով և 6 սուտակով։

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, մատանին արդեն փոխանցվել է Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթին՝ այն ԱՄՆ նախագահին հանձնելու նպատակով։

Մատանու վրա ադամանդները կազմում են երկու մեծ «T» տառ՝ ԱՄՆ դրոշի, ինչպես նաև «1776» և «2026» գրառումների կողքին։ Թանկարժեք քարերի ևս մեկ խումբ շրջանակում է 45 և 47 թվերը։ Բացված թևերով ադամանդե արծիվը կրում է սուտակե վահան և զմրուխտներից պատրաստված ձիթենու ճյուղ՝ 18 կարատանոց ոսկու վրա փորագրված «250» թվի և «250 YEARS USA» գրության տակ։

Զարդի ներքին հատվածում փորագրված է. «Պատրաստված է Անտվերպենում Դոնալդ Ջոն Թրամփի համար»։

«Թող այս մատանին մշտական հիշեցում դառնա, որ իրական գործընկերությունը, ինչպես և լավագույն բնական ադամանդները, ձևավորվում է ճնշման տակ, դիմանում ժամանակի փորձությանը և առավել վառ է փայլում, երբ հիմնված է վստահության վրա», – հայտարարել է Անտվերպենի Ադամանդի համաշխարհային կենտրոնի (AWDC) նախագահ Իսիդոր Մորսելը։

Զարդի պատրաստման վրա աշխատել է հայտնի ոսկերիչ Դեյվիդ Գոթլիբը։ Ո՛չ կենտրոնը, ո՛չ Գոթլիբը չեն բացահայտել մատանու հստակ արժեքը, սակայն երկու անկախ ոսկերիչներ Associated Press-ին հայտնել են, որ այն գնահատում են 25 000-ից մինչև 35 000 դոլարի սահմաններում։

Նվերը, ինչպես նշում է CBS News-ը, արվել է այն բանից մի քանի ամիս անց, երբ Բելգիայի ադամանդագործության ոլորտը հասավ ԱՄՆ-ի կողմից թանկարժեք քարերի ներմուծման մաքսատուրքերի չեղարկմանը։ Սեպտեմբերին AWDC-ն հայտարարել էր, որ «հասել է զրոյական ներմուծման մաքսատուրքի»՝ դեպի ԱՄՆ տարեկան ավելի քան 2 միլիարդ դոլար արժեքով մշակված ադամանդների արտահանման համար։

Օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ նախագահներն ազատ են ներքին և արտաքին աղբյուրներից նվերներ ընդունելու հարցում և կարող են ինքնուրույն որոշել՝ նվերը նախատեսված է անձամբ իրե՞նց, թե՞ պետությանը։ Բացառություն են կազմում օտարերկրյա կառավարությունների պաշտոնական նվերները, որոնք արգելված են առանց Կոնգրեսի համաձայնության։ Ընդ որում, անձնական նվերները պարտադիր պետք է հայտարարագրվեն երկրի ղեկավարի ամենամյա ֆինանսական հաշվետվություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում