Սիլվիո Բեռլուսկոնին անձամբ հաստատել է, որ «Միլան»-ի աստղեր Զլատան Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան իրենց կարիերան շարունակելու են Ֆրանսիայում:
«Կարող եմ հաստատել, որ մենք վաճառել ենք Իբրահիմովիչի և Սիլվայի տրանսֆերները ՊՍԺ-ին: Այդպիսով, 2 տարիների ընթացքում մենք կտնտեսենք 150 մլն եվրո»,- հայտնել է Բեռլուսկոնին:
Ֆուտբոլիստներն այժմ քննարկում են անձնական պայմանագրերի պայմանները Փարիզում: 2 ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց ֆրանսիացիները 62 մլն եվրո են վճարել:








































