Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Անցած շաբաթ` աշխարհում

Թեպետ ամբողջ շաբաթ բոլորը մեծ ուշադրությամբ հետևում էին Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն «Առաջին լրատվականի» ուշադրության կենտրոնում եղել են նաև մի շարք այլ իրադարձություններ:

Սարկոզին ընդունեց, որ Ֆրանսիայում տապալվել է բազմամշակութայնության քաղաքականությունը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրում տապալվել է բազմամշակութայնության քաղաքականությունը: Սարկոզին նշել է, որ անկասկած դա տապալում է: Նա ասել է, որ Ֆրանսիա ժամանող անձը պետք է դառնա ֆրանսիական ազգի մի մասը, իսկ եթե չի ցանկանում դա անել, ապա կդառնա անցանկալի հյուր այդ երկրում: Ակնհայտ էր, որ մեղադրանքների մեծ մասը, որոնք ուղղված էին օտար երկրներից ժամանածներին, հիմնականում վերաբերում էին մուսուլման բնակչությանը: Սարկոզին ասել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում փոխել իր կենսակերպը, իսկ եկվորները պետք է հասկանան, որ տղամարդիկ և կանայք հավասար են, աղջիկները պետք է դպրոց գնան: Բացի այդ, նա հայտնել է, որ ֆրանսիացիները չեն ցանկանում փողոցներում բոլորի աչքի առաջ աղոթող մարդկանց տեսնել:

Ֆրանսիան առաջարկում է ստեղծել եվրոպական բանակ
Ինչպես Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով միջազգային 47-րդ համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Ալիո-Մարին, անհրաժեշտ է զարգացնել Եվրոպայի պաշտպանական ներուժը: «Ամերիկյան հովանոցը մշտական չի լինի: Եվրոպան պետք է զարգացնի սեփական ներուժը` հանուն խաղաղության և միջազգային կայունության»,- նշել է Ալիո-Մարին: Նրա խոսքերով, ԵՄ երկրներում ռազմական ծախսերի կրճատումը հետագայում կարող է հանգեցնել «ԵՄ ռազմավարական դերի կորստին»: Նա նաև կոչ է արել ստեղծել ընդհանուր եվրոպական գլխավոր շտաբ, որը կիրականացնի «գործողությունների ծրագրավորում և անցկացում»: Դա հատկապես անհրաժեշտ է ահաբեկչության և ծովահենության վտանգը չեզոքացնելու համար:

Ռուս-բրիտանական լրագրողական սկանդալ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Քրիս Բրայանտն առաջարկել է հետ կանչել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարին ուղղված՝ Մեծ Բրիտանիա այցելելու հրավերքը, քանի դեռ չի պարզաբանվել բրիտանացի լրագրողի` Մոսկվայից արտաքսվելու հարցը: Հիշեցնենք, որ The Guardian-ի լրագրող Լյուք Հարդինգը արտաքսվել էր Մոսկվայից: Նրան թույլ չէին տվել մուտք գործել Ռուսաստան, ուր նա վերադառնում էր երեքամսյա բացակայությունից հետո: Լյուքը որոշ ժամանակ եղել է թերթի ներկայացուցիչը Ռուսաստանում: Թերթը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունների այս քայլը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ, որը վերջին շրջանում մի շարք սուր հրապարակումներով է հանդես եկել:

Բեռլուսկոնիին սպառնում է 15 տարվա ազատազրկում
Միլանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ: Իտալիայի վարչապետին մեղադրում են անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Ինչպես ակնկալվում է, չորեքշաբթի օրը դատարան կուղարկվի համապատասխան պահանջը: Մեղադրող կողմը պահանջում է չձգձգել փաստաթղթերի քննարկումը և չանցկացնել նախնական լսումներ: Փետրվարի վերջին և մարտի սկզբին կվերսկսվի ևս երկու գործի քննություն՝ կապված Իտալիայի վարչապետի հետ` կոռուպցիայի մեղադրանքով: Եթե Բեռլուսկոնիի մեղքը հաստատվի, ապա նրան սպառնում է ազատազրկում 15 տարի ժամկետով:

Ֆրանսիայի վարչապետը հանգստացել է Մուբարաքի հաշվին
Ֆրանսիայում լուրջ սկանդալ է հասունանում: Ֆրանսիական լրատվամիջոցները պարզել են, որ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և արտաքին գործերի նախարար Միշել Ալիոն-Մարին իրենց արձակուրդներն անցկացրել են մասամբ նաև Եգիպտոսի և Թունիսի ռեժիմների հաշվին: Պարզվել է, որ Ֆրանսիայի վարչապետը Եգիպտոսով ճամփորդել է Հոսնի Մուբարաքի տրամադրած ինքնաթիռով, իսկ արտաքին գործերի նախարարը` Թունիսի դիկտատոր Զին Ալ-Աբիդին բեն Ալիի մերձավոր գործարարներից մեկի ինքնաթիռով: «Օտարերկրացիների կողմից առաջարկված այսօրինակ տարբերակները պետք է այսուհետ ստանան վարչապետի կամ նախագահական նստավայրի համաձայնությունը»,- նշել է Սարկոզին:


Ռուս-ճապոնական «պատերազմ»` Կուրիլյան կղզիների համար
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Կուրիլյան կղզիները ժամանակակից զինատեսակներով ապահովելու մասին: «Բոլորը պետք է հասկանան, որ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի տարածքն է: Զինատեսակները, որ այնտեղ պետք է տեղակայված լինեն, պետք է անհրաժեշտ, բավարար և ժամանակակից լինեն, որպեսզի ապահովվի այդ տարածքների` որպես Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասի անվտանգությունը»,- հայտարարել է Մեդվեդևը: 
Այս քայլը հետևել էր դրանից երկու օր առաջ Ճապոնիայի մայրաքաղաքում հակառուսական բողոքի ակցիաներին, ինչպես նաև երկրի ղեկավարի` Մեդվեդևին ուղղված հայտարարություններին: Ճապոնիայի վարչապետն աններելի վիրավորանք էր անվանել Մեդվեդևի այցը Կուրիլյան կղզիներ, որոնք տասնամյակներ շարունակ վիճելի տարածք են համարվում երկու երկրների համար: Իսկ ակցիաների ժամանակ էլ պղծվել էր Ռուսաստանի դրոշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում