Ֆրանսիական մամուլի տեղեկացմամբ` «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայանել է տեղափոխվել ՊՍԺ: Ներկայումս շվեդ ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ` համաձայանգրի պայմանները քննարկելու նպատակով:
«Միլան»-ում Իբրահիմովիչը տարեկան ստանում է 12 մլն եվրո աշխատավարձ, սակայն փարիզյան ակումբում ցանկանում է ավելի բարձր վարձատրություն ստանալ:









































