Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։
Այս մասին գրել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Եթե Իսրայելի հանցագործությունները Լիբանանում շարունակվեն, ոչ մի բանակցություն այդ հարցերի շուրջ Իրանը չի վարի»,- աղբյուրի խոսքերը փոխանցել է գործակալությունը։
Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները։ Միջազգային լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ բանակցություններում առաջնային հարցը լինելու է Լիբանանում հրադադարի հաստատումը։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ևս հայտարարել էր, որ առանց Լիբանանում հրադադարի հաստատման Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։









































