Գերմանիայի ոստիկանությունը բացահայտել է Աֆղանստանից գերմանացի զինվորների՝ հայրենիք ուղարկված նամակներն առանց թույլատրության բացելու պատճառը: Այժմ գերատեսչությունը պատրաստվում է փակել նամակագրության գաղտնիքները խախտելու վերաբերյալ գործը: Այս մասին հաղորդում է Die Welt-ը՝ վկայակոչելով դատախազության զեկույցը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ, նամակները հասցեատիրոջը բաց էին հասնում դասակարգման մեքենայի առանձնահատկության պատճառով: Սկանավորման ժամանակ նամակի ինդեքսն անցնում է հատուկ սարքերի միջով, այնպես որ ծրարների մեջ դրված առարկաները կարող են ճզվել:
Արդյունքում բունդեսվերի՝ դաշտային փոստի լիազոր, գնդապետ Ֆրանկ Մարտեսը խորհուրդ է տվել զինվորներին ջանասիրաբար փաթաթել էլեկտրոնային կրիչները, որոնք նրանք դնում են ծրարների մեջ:
Բունդեսվերի գործերով Բունդեսթագի լիազոր Հելմուր Քյոնիգսհաուսն իմացել է զինվորների բողոքների մասին Աֆղանստան կատարած այցի ընթացքում: Նրանք պատմել են, որ 2010 թ. հոկտեմբերից 2011 թ. հունվար իրենց ուղարկած նամակները վնասված կամ բացված, իսկ հետո նորից սոսնձված են տեղ հասել, իսկ երբեմն ընդհանրապես տեղ չեն հասել ծրարում տեղադրված կրիչները կամ ֆոտոխցիկի հիշողության քարտերը: Ընդհանուր առմամբ, գրանցվել է այդպիսի 33 դեպք:









































