Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող մրցաշարում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ընդհատեց հաղթարշավը՝ առաջին անգամ իր պարտիան ավարտելով ոչ-ոքի։ Գաբրիելը ոչ-ոքի խաղաց ռուս Անդրեյ Ռիչագովի հետ։
6-րդ տուրից հետո Սարգսյանը վաստակել է 5.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականը կիսող 5 շախմատիստները վաստակել են 5-ական միավոր։