Թուրինի «Յուվենթուս»-ը ներկայացրել է 2012/2013թթ մրցաշրջանի մարզահագուստը: Թիմի ղեկավարների որոշմամբ` նոր մարզահագուստի վրա չեն լինի 2 աստղերը, որոնցից յուրաքանչյուրը հայտնվել է իտալական Ա Սերիայի 10 չեմպիոնական տիտղոսներ նվաճելուց հետո: Բայց տարբերանշանի տակ այսուհետ կլինի 30 sul campo գրությունը:
Նման որոշումը կապված է չեմպիոնական տիտղոսների քանակի պատճառով առաջացած տարաձայնությունների հետ: Թուրինում կարծում են, որ անցած մրցաշրջանում ակումբը նվաճել է իր 30-րդ տիտղոսը, սակայն պաշտոնապես դրանց թիվը 28-ն է: 2004/05 և 2005/06թթ մրցաշրջանների չեմպիոնությունից «Յուվենթուս»-ը զրկվել է կորուպցիոն սկանդալի պատճառով:








































