«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սխալ որոշում է կայացրել՝ չպատժելով Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, բայց այն պետք է հարգել։
ԻՖՖ նախագահ Անխել Մարիա Վիլյարը որոշել է պատժամիջոցներ չկիրառել իսպանական ֆուտբոլի առաջատար ակումբների՝ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոյի ու Տիտո Վիլանովայի նկատմամբ՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած միջադեպից հետո։ Հիշեցնենք, որ այդ խաղի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի մասնակիցները դարձան նաև Մոուրինյոն ու Վիլանովան, որից հետո որակազրկվեցին 2-ական խաղով։
«Կասկած չկա, որ Մոուրինյոն ագրեսոր է։ ԻՖՖ-ն ներում շնորհեց նրան, և այդ որոշումը պետք է հարգել։ Դա նրանց որոշումն է։ Այդ միջադեպից հետո պետք է պատժվեր միայն Մոուրինյոն»,- հայտարարել է Լապորտան։







































