«Լիվերպուլ»-ը որոշել է մասնակցել բրիտանացի գեյերի պաշտոնական շքերթին։ Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Յեն Էյրը։ Բացի այդ, «Լիվերպուլ»-ն անգլիական մյուս ակումբներին կոչ է արել միանալ միջոցառմանը։
Միասեռականների շքերթում «Լիվերպուլ»-ը կներկայացնեն ակումբի աշխատակիցներն ու կանանց թիմի ներկայացուցիչները։ Թիմը նախատեսում է նաև մոտ ժամանակներս ընկերական խաղ կազմակերպել՝ ընդդեմ հոմոֆոբիայի։





































