Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սուպերգավաթի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայության խաղերը կկայանան ս.թ. օգոստոսի 23-ին և 30-ին (23-ի և 29-ի փոխարեն)։ Առաջին խաղը կկայանա կատալոնական ակումբի հարկի տակ, երկրորդը՝ Մադրիդում։
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 7-ին և 2013թ. մարտի 3-ին թիմերը կխաղան Լա լիգայի շրջանակներում:








































