Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS0) բացահայտում է 21-րդ դարի լավագույն ռմբարկուին: Կազմակերպությունը հաշվի է առնում բոլոր գոլերը, որոնք սահմանված են հավաքականի կազմում և մայրցամաքային ակումբային մրցաշարերում` սկսած 2001 թվականից: Տարեցտարի ցուցանիշները գումարվում են, և 21-րդ դարի վերջին կշնորհվի հարյուրամյակի լավագույն ռմբարկուի կոչումը:
100 գոլ սահմանած առաջին ֆուտբոլիստը Դիդիե Դրոգբան է: Նրան հաջորդում է Գերմանիայի ազգային հավաքականի և «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Քլոզեն, ով իր ակտիվում 90 գոլ է գրանցել:
110 լավագույն ռմբարկուների թվում են նաև Ալեքսանդր Կերժակովը (75-րդ հորիզոնական), Ռոման Պավլյուչենկոն (78), Անդրեյ Արշավինը (101):
1. Դիդիե Դրոգբա (Կոտ-դ’Իվուար) – 100
2. Միրոսլավ Քլոզե (Գերմանիա) – 90
3. Ռուդ վան Նիստելրոյ (Նիդերլանդներ)- 87
4. Թիերի Անրի (Ֆրանսիա) – 85
5. Սամուել Էտո’Օ (Կամերուն) – 84
6. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 84
7. Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 80
8 Ռաուլ (Իսպանիա) – 78
9. Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 76
10. Ֆլավիու Ամադու (Անգոլա) – 75








































