Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ազատվել է «Ալ-Վասլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից` տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ 51-ամյա մասնագետը գլխավորում էր արաբական թիմը 2011 թվականի մայիսից:
Հրաժարականի հիմնական պատճառը ակումբի արձանագրած անբավարար ցուցանիշներն են: Հարկ է նշել, որ Մարադոնայի գլխավորությամբ «Ալ-Վասլ»-ը զբաղեցրել է ազգային առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Միաժամանակ հանրահայտ արգենտինացին բազմիցս դժգոհել է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից:






































