АР-ի տեղեկացմամբ` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երկխաղյա և կատալոնական «Բարսելոնա»-ն գլխավորող Տիտո Վիլանովայի մեկխաղյա որակազրկումները:
2 մասնագետն էլ կարող են ներկա լինել Իսպանիայի Սուպերգավաթի` օգոստոսի 23-ին կայանալիք առաջին ահնդիպմանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սոպերգավաթի անցած տարվա եզրափակիչի ժամանակ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների բախումներից մեկին մասնակցել են նաև մարզիչները: Մոուրինյոն ձեռքով հարվածել է Վիլանովայի աչքին, ինչից հետո պորտուգալացին որակազրկվել է 2, իսկ նրա հակառակորդը` 1 հանդիպումներով:
Հավելենք, որ Սուպերգավաթի շրջանակներում ստացած որակազրկումը չի տարածվում այլ մրցաշարերի վրա:








































