Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ խոշոր չափի գողության և խարդախության մեղադրանքներով։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ Նևադա նահանգում Մեյվեզերին առաջադրվել են երկու ծանր մեղադրանքներ՝ խոշոր չափի գողություն և չեղարկված չեկի միջոցով խարդախության փորձ։
Ըստ գործի նյութերի՝ խոսքը վերաբերում է Լաս Վեգասում 200 հազար դոլար արժողությամբ ժամացույցի գնման գործարքին, որի ժամանակ իբր օգտագործվել է անվավեր չեկ։ Իրավապահների տվյալներով՝ սա դիտարկվում է որպես «խաբելու նպատակով կատարված գործողություն»։
Նշվում է, որ, տուժող կողմի փաստաբանների խոսքով, խանութը փորձել է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն մարզիկը հետագայում դադարել է կապ պահպանել։ Դատարանի վերջին նիստին Մեյվեզերը չի ներկայացել. նրա շահերը ներկայացրել է փաստաբանը։










































