Ընդունված կարծիքի համաձայն՝ արագ շարժումներ անող աչքերը հետաքրքրված չլինելու նշան են կամ նշան են այն բանի, որ տվյալ մարդը ստում է, բայց նոր ապացույցը ենթադրում է, որ աչքերի ինքնաբուխ շարժումը նշանակում է, որ մարդը փորձում է օգտագործել իր հիշողությունը:
Նյու Յորքի պետական քոլեջի հոգեբանության դասախոս Հովարդ Էհրիլչմանը այս պնդումները ներկայացրել է Current Directions in Psychological Science ամսագրում:
Պրոֆեսորը, ով ուսումնասիրել է աչքի շարժումը 1970-ական թվականներից ի վեր, ասում է, որ չնայած նա չի կարող միայն թեորիայի վրա հիմնվելով ապացուցել իր պնդումները, բայց հեռուստատեսությամբ արված հարցազրույցներն ապացուցում են նրա պնդումները: Պրոֆեսորն ասում է, որ աչքը սկսում է արագ շարժումներ անել, երբ մարդը շատ խորությամբ մտածում է:









































