Այսօր երեկոյան` ժ. 22.00-ից, կինոսիրող հասարակությունը «Պողոսյան պարտեզներում» (Սիրահարների այգի) Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հնարավորություն ունի դիտելւո ֆրանսիացի ռեժիսոր Սլոնի Սլոունի «Ձմռան գորտ» (Ֆրանսիա, 2011, 18 րոպե) ֆիլմը:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ժերար Դեպարդիեն, Էրիկո Տակեդան, Սաբին Լընոելը: Ֆիլմը հուլիսի 12-ին՝ ժ. 12.45-ին ու 20.45-ին, կցուցադրվի նաև Տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում:
Հանդիսատեսը ժ. 22.20-ին կկարողանա դիտել կանադացի ռեժիսոր Էնդրյու Չիվիդինոյի «Վերջում էլ երեխաներին կերանք» ֆիլմը՝ Քիթ Բերիի, Ռայան Ուորդի, Դեյվիդ Դիշերի մասնակցությամբ: Ֆիլմը վաղը` հուլիսի 11-ին, ժ. 12.55-ին և 20.55-ին, կցուցադրվի նաև Տիկնիկային թատրոնում:
«Պողոսյան պարտեզներում» ժ. 22.35-ին կցուցադրվի նաև գերմանացի ռեժիսոր Ֆիլիպ Քեսբորերի «Արմադինգեն» ֆիլմը, որում հանդես են գալիս Մորից Բերմանը, Կարին Գրաֆը, Քրիստիան Հաբիխթը, Գերնոթ Հերթելը, Քլաուս Մանխենը, Աստրիդ Փոլաքը: «Արմադինգենից» անմիջապես հետո կներկայացվի ռուս ռեժիսոր Սվետոզար Գոլովյովի «1937» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Եվա Ավեևան և Իվան Պաչինը:
«Գդալի մասին». ահա այսպես է կոչվում բելգիացի ռեժիսոր Ֆիլիպ Լամենշի ֆիլմը, որում հանդես են գալիս Էրիկ Գոդոնը, Ժան-Լուի Սիբիլը, Ֆիլիպ Շուլերը, Մայքլ Ֆրոմովիչը, Պսիշե Պիրան, Մոհամեդ Կամարան: Ֆիլմը կցուցադրվի ժ. 23.20-ին:
Ժ. 23.35-ին կցուցադրվի ռումինացի Անկա Լզեսկուի «Լուռ գետը» 30 րոպեանոց ֆիլմը (Գերմանիա/Ռումինիա, 2011):
Ի դեպ, բոլոր ֆիլմերն էլ ստացել են բազմաթիվ մրցանակներ տարբեր փառատոներում ու մրցույթներում:









































