ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ հովանավորչական պայմանագիր է ստորագրել «Գազպրոմ» ընկերության հետ։ Պայմանագիրը կգործի 2012-2015թթ. ընկած ժամանակահատվածում։
«Ես շատ ուրախ եմ, որ «Գազպրոմ»-ը դարձավ ՉԼ հովանավորը։ Այն բնական գազ է մատակարարում ամբողջ աշխարհին։ Այս համագործակցությունից երկու կողմերն էլ հսկայական օգուտ կստանան»,- հայտարարել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Դեյվիդ Թեյլորը։
«Գազպրոմ»-ը Heineken, UniCredit, Ford, MasterCard և Sony Computer Entertainment Europe-ից հետո դարձավ մրցաշարը հովանավորող 6-րդ ընկերությունը։







































