Իտալական Rai ընկերությունը գնել է երկրի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկության հանդիպումնրի հեռարձակման իրավունքները: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2015 թվականը: Rai-ը ստացել է հեռուստատեսությամբ և ռադիոյով խաղերը լուսաբանելու իրավունք:
3 տարվա պայմանագրի ձեռքբերման համար ընկերությունը վճարել է 75 մլն եվրո: Իտալական Լիգան յուրաքանչյուր տարի կստանա նաև 5 մլն եվրո B4 Italia գործակալությունից, որն առաջնության խաղերը կցուցադրի երկրի սահմաններից դուրս:
Հաղորդվում է, որ ըստ նախկին համաձայնագրի` Լիգան 3 տարվա համար ստանում էր 45 մլն եվրո փոխհատուցում:









































