«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզն իր սպասելիքներն է հայտնել առաջիկա Օլիմպիական խաղերից: Հիշեցնենք, որ նա գլխավորելու է Մեծ Բրիտանիայի հավաքականը:
«Ստյուարտ Փիրսն ինձ Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագ է նշանակել: Դա մեծ պատիվ և պատասխանատվություն է ինձ համար: Կարևոր է ընդհանուր խմբի մի մասը դառնալ: Անհամբեր սպասում եմ Օլիմպիական խաղերի մեկնարկին:
Կա մարդիկ, ովքեր քննդատում են մեր թիմը, բայց դա իրենց խնդիրն է: Ուրախ ենք հավաքականում տեղ գտնելու համար»,- նշել է 38-ամյա Գիգզը:










































