Հռոմի գավառներից մեկում այսօր 3,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները պարզ զգացվել են իտալական մայրաքաղաքի հարավ-արևմուտքի, հարավի և հարավ-արևելքի թաղամասերում:
Ըստ Գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալների` ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10կմ խորության վրա և եղել է Մոնտեկոմպարտի, Կոլոննա և Մոնտե-Պորցիո-Կարտոնե քաղաքների մոտակայքում, որոնք տեղակայված են Հռոմից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա:
Ըստ Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալների` երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց շատ հռոմեացիներ լքել են իրենց տներն ու գրասենյակները, երբ ստորգետնյա ցնցում են զգացել:
Հիշեցնենք, որ երկու ավերիչ` 6,0 և 5,8 մագնիտուդ հղորությամբ, երկրաշարժ է տեղի ունեցել իստալական Էմիլիա-Ռոմանյա շրջանում մայիսի 20-ին և 29_ին: Արդյունքում հարյուրավոր տներ են քանդվել: 26 մարդ զոհվել է:









































