«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահ է, որ առաջիկա մրցաշրջանը բարդ է լինելու իր սաների համար, ովքեր ցանակնում են վերադարձնել չեմպիոնի կոչումը:
«Առաջիկա մրցաշրջանը շատ է տարբերվելու մյուսներից: Թիմի կազմում չեն լինի մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր կերտում էին ակումբի պատմությունը: Միևնույն ժամանակ կհայտնվեն նոր խաղացողներ: Մասիմո Ամբրոզինին կարևոր դերակատարում կունենա թիմի համար:
«Մենք ամեն ինչ զրոյից կսկսենք: Չի կարելի կրկնել անցյալի սխալները: «Միլան»-ին դժվար մրցաշրջան է սպասվում»,- նշել է Ալեգրին:







































