Բիլբաոյի «Ատլետիկ»-ի 56-ամյա մարզիչ Մարսելո Բյելսան մի քանի օր առաջ հրաժարական է տվել ակումբի մարզաբազայի մենեջերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
«Ատլետիկ»-ի ղեկավարությունը, ով հաստատել է Բյելսայի մեղավորությունը, այնուամենայնիվ չի ընդունել մասնագետի հրաժարականը, իսկ արգենտիանցին ասել է, որ կշարունակի աշխատանքը թիմում:
«Ես կշարունակեմ իմ աշխատանքը, ինչպես անցյալում: Մարզական տնօրենը կզբաղվի առաջացած խնդրի լուծմամբ: Կարող եմ հաստատել, որ ամբողջությամբ նվիրված եմ ակումբին: Կարծում եմ` տեղի ունեցածը կանդրադառնա թիմի ղեկավարության հետ իմ հարաբերությունների վրա»,- հայտարարել է Բյելսան:
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը «Ատլետիկ»-ը գլխավորել է 2011 թվականի ամռանը:









































