Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա Գավաթ» Futures դասի տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով։
Թենիսի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը պատասխանեց «Առաջին լրատվական»-ի թղթակցի հարցերին։
-Ինչպե՞ս կգնահատես քո ելույթները «Յու Քոմ Քափ»-ում։
-Անցած մրցաշարում վնասվածք ստացա և չկարողացա ցույց տալ լավագույն խաղս։
-Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա մրցաշարից։
-Հուսով եմ, որ կկարողանամ հաղթանակներ տանել։
-Ի՞նչ կասես մրցաշարի մակարդակի մասին։
-Բարձրակարգ մրցաշար է, կան տարբեր երկրներից ուժեղ խաղացողներ։







































