Թել-Ավիվի համալսարանի հնագետները հայտնաբերել են ոսկե մետաղադրամների թաքստոց, որը, նրանց կարծիքով, 7,5 դար առաջ թաքցրել են խաչակիր ասպետները` մինչ մուսուլմանների հարձակման հետևանքով Միջերկրականի ափին իրենց ամրոցի անկումը: Այս մասին հաղորդում է «Հաարեց» պարբերականը:
Միջնադարյան հնությունները հետազոտողները թաքստոցից դուրս են բերել 400 գրամ ընդհանուր կշռով 18 ոսկե եգիպտական դինար՝ 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
Գանձը, որը թվագրվում է 13-դ դարի կեսին, թաքցրել էին կոտրված կավե կարասում, ծածկել ավազով և սալիկներով:
Ամրոցի պեղումների ընթացքում, որոնք իրականացվում են իսրայելական Հերցլիա քաղաքի Ապոլոնիա-Արսուֆ ազգային պարկի մոտ, հնագետները հայտնաբերել են կատապուլտայի համար նախատեսված հարյուրավոր քարեր և նետերի ծայրեր:
Ամրոցը 40 օր տևած պաշարումից հետո` 1265 թվականին, գրավվել է և Մամլուք սուլթան Բեյբարսի կողմից հավասարեցվել գետնին:









































