Լիբիայում ամփոփվում են Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո հուլիսի 7-ին երկրում անցկացված առաջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ` երկրի խոշորագույն Տրիպոլի և Բենղազի քաղաքներում առաջատարը լիբերալներն են` Ազգային անցումային խորհրդի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլի գլխավորությամբ: Նրանց հաջորդում է «Մուսուլման եղբայրներ»-ի տեղի մասնաճյուղը:
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 60 տոկոսը: Լիբիայի նոր խորհրդարանը կունենա 200 պատգամավոր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստանում է քվեարկության արդյունքները հրապարակել 2 օրից:
Ընտրողների թերևս գլխավոր ցանկությունն է Լիբիան տեսնել հուսալի և ամուր հիմքի վրա վերականգնված:









































