Աֆղանստանում հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մի կնոջ։ Մահապատիժն իրականացրել են թալիբները, Փարվան նահանգի Քիմչոկ գյուղում, տեղի բնակիչների աչքի առաջ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Հավաքված ամբոխը ողջունել է անօրինական սիրային կապերի մեջ մտած կնոջ սպանությունը։ Փարվանի նահանգապետը պատմել է, որ սպանությունից առաջ կնոջը խոշտանգել են։ «Մարդիկ վայրենացել են։ Նրանք սպանում են վայրի կենդանիների նման։ Ակնհայտ է, որ նրանք հանցագործներ են և պետք է հանձնվեն արդարադատությանը։ Նույնիսկ եթե կինը մեղավոր էր, ապա միայն դատարանը կամ երկրի նախագահն իրավունք ունեին որոշելու նրա ճակատագիրը։ Իսկ իրականում այդ կինը ոչնչում մեղավոր չէ»,- ասել է նահանգապետ Աբդուլլա Բասիր Սալանղին։
Նահանգապետը հավելել է, որ իրականում այստեղ վեճ է ծագել երկու թալիբների միջև, որոնք հարաբերություններ են ունեցել այդ կնոջ հետ, սակայն հետագայում չեն կարողացել «կիսել» նրան։
«Թալիբան» խմբավորումը ոչ մի կերպ չի մեկնաբանում այս միջադեպը։








































