Գերմանական «Վերդեր»-ը պաշտոնապես հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել իտալական «Յուվենթուս»-ի հոլանդացի կիսապաշտպան Էլջերո Էլիայի տրանսֆերի վերաբերյալ:
Բրեմենյան ակումբի տեղեկացմամբ` 25-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր: Համաձայնագիրը կստորագրվի ֆուտբոլիստի բուժզննման տվյալներին ծանոթանալուց հետո:
Նշենք, որ Էլիան «Յուվենթուս» է տեղափոխվել 2011 թվականի ամռանը գերմանական «Համբուրգ»-ից և 2011/12թթ. մրցաշրջանում Ա Սերիայի շրջանակներում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում:







































