Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ` ազատ գործակալ Ջերեմի Լինը համաձայնել է 4 տարվա պայմանագիր կնքել «Հյուսթոն»-ի հետ: Հիշեցնենք, որ «Նյու Յորք»-ը կկարողանա թիմում պահել պաշտպանին, եթե կրկնի «Ռոքեթս»-ի առաջարկը:
«Հյուսթոն»-ում անցկացրած առաջին 2 մրցաշրջանների համար Լինը կարող է ստանալ 10.2 մլն ԱՄՆ դոլար, իսկ պայմանագրի 3-րդ և 4-րդ տարիների համար` 9.3 մլն ԱՄՆ դոլար:
Անցած մրցաշրջանում Ջերեմին «Նյու Յորք»-ի կազմում անցկացրել է 35 հանդիպում` յուրաքանչյուր խաղում միջինում վաստակելով 14.6 միավոր, կատարելով 6.2 փոխանցում և տիրելով 3.1 անդրադարձի:








































