The Sun-ի տեղեկացմամբ` «Արսենալ»-ի հարձակվող Թեո Ուոլքոտը չի ցանակցել երկարաձգել լոնդոնյան ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը, քանի որ «զինագործներ»-ի ավագ Ռոբին վան Պերսին մոտ ժամանակներս պատրաստվում է լքել թիմը:
Երկու ֆուտոբլիստների` Արսեն Վենգերի թիմի հետ կնքած համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի: Վերջերս հոլանդացին հայտարարել էր, որ չի պատրաստվում մնալ «Արսենալ»-ում:
Իսկ Ուոլքոտը չի ցանկացել նոր` 4 տարի ժամկետով նախատեսված, պայմանգիր ստորագրել իր թիմի հետ` չնայած աշխատավարձի զգալի բարձրացման առաջարկին:
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետքրքրվում է «Չելսի»-ն:







































