Բրիտանական մամուլի տեղեկացմամբ`Փոլ Պոգբայի օրինակով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լքում է նաև Էզեկիել Ֆրայերսը:
19-ամյա պաշտպանը հրաժարվել է երկարաձգել «կարմիր սատանաներ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը և ընդունել է «Տոտենհեմ»-ի առաջարկը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «խթաններ»-ից պահանջում է փոխհատուցում վճարել, քանի որ Ֆրայերսը հանդիսանում է ակումբի սան, բայց կողմերը չեն կարողանում համաձայնության գալ վճարվելիք գումարի վերաբերյալ: «Տոտենհեմ»-ը պատրաստ է վճարել 2 մլն ֆունտ, մինչդեռ «Յունայթեդ»-ը պահանջում է 6 մլն: Արդյունքում` հարցը կլուծվի դատական կարգով:








































