NASA –ի Rover հետազոտական հրթիռի հորատիչ սարքը ստիպված չի լինի չափազանց խոր փորել կյանքի գոյության ապացույց հայտնաբերելու համար, երբ այն օգոստոսին ժամանի Կարմիր մոլորակ:
The Daily Mail-ը հաղորդում է, որ նոր ուսումնասիրության համաձայն՝ միայն մի քանի մատնաչափ փորելու դեպքում կարող են բացահայտվել օրգանական մոլեկուլներ, որոնք կապացուցեն, որ Մարսի վրա կյանք է գոյություն ունեցել:
Օգոստոսին մոլորակի մակերևույթից միայն 4 մատնաչափ կփորվի, և ակնկալվում է, որ մոլորակի վրա կյանքի գոյությունը կապացուցվի:
Որոշ գիտնականներ, ինչպես օրինակ Ջեյ Մելոշը Purdue համալսարանից, անգամ հավատում են, որ կյանքն իրականում առաջացել է Մարսի վրա և այնուհետև աստերոիդների միջոցով տեղափոխվել Երկիր մոլորակ:















































